Լրահոս

09.11.2011 20:49


Հունաստանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Հունաստանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

-Ես հաջողություն եմ մաղթում հաջորդ վարչապետին,- նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն`իր հրաժարականի մասին հեռուստաուղերձում:

Պապանդրեուն չի նշել իր հաջորդի անունը, սակայն ԶԼՄ-ները ենթադրում են, որ դա կլինի խորհրդարանի խոխխոսնակ Փիլիպոս Պեցալնիկոսը:

Այնուամենայնիվ, Պապանդրեուն կոչ է արել հույն ժողովրդին մնալ Եվրագոտում:

-Այսօր երկրի հիմնական քաղաքական կուսակցությունները միավորում են ուժերը, որպեսզի երաշխավորեն, որ մենք առաջիկայում կանենք ամեն ինչ` մեր երկրի` Եվրագոտում մնալու և ԵՄ-ի հետ հոկտեմբերի 26-ին ստորագրած համաձյանագրի կետերի իրականացման համար,- հայտարարել է Հունաստանի նախկին վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել նաև Հունաստանի ամբողջ կառավարական կաբինետը` բոլոր նախարարները: Այս պահին տեղի է ունենում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարաների հանդիպումը, ինչից հետո էլ կորոշվի նոր կառավարության կազմը:

Այս խորագրի վերջին նյութերը