Լրահոս

10.10.2011 11:44


Թուրքիայում տաքսու վարորդը հարձակվել է հայուհու վրա

Ինչպես հայտնում է «Մարմարա» թերթը, Թուրքիայի  Զինճիրլիգույու թաղամասում մի շատ ցավալի դեպք է տեղի ունեցել։ Մի հայուհի, որը երթևեկում էր տաքսիով, միայն հայ լինելու պատճառով արժանացել է վարորդի հայհոյանքներին ու  բռունցնքների  հարվածներին։

Հայուհին, որի դեմքը  վիրավորվել  էր, դիմել է ոստիկանություն։

Դեպքը տեղի  է ունեցել հետևյալ կերպ։ Հայուհին, ում անունը չի հրապարակվում, տաքսի  է վարձել։ Վարորդը հետաքրքրվել է, թե արդյոք ուղևորը հա՞յ է, թե՞ հրեա, քանի որ առոգանությունից զգացել է, որ  թուրք չէ։ Հայուհին հայտնել է իր ով լինելը, որից հետո վարորդը  սկսել է  ծանր հայհոյանքներ  տալ, իսկ հետո չբավարարվելով դրանով՝ սկսել է բռունցքներով հարվածել նրան։ Հայուհին հազիվ փորձել է պաշտպանվել՝ դեմքը  ծածկելով ձեռքերով։ Դրանից հետո վարոդը նրան մեքենայից դուրս է շպրտել։

Բարեբախտաբար, մի փաստաբան, ով հենց այդ պահին անցնելիս է եղել այդ կողմերով, տեսնելով արյունլվա հայուհուն՝ անմիջապես լուսնակարել  է նրան, ինչպես նաև տաքսու պետհամարանիշները։ Հայուհու  գործընկերները,  տեղեկանալով այս մասին, նրան օգնության են հասել, ապա միասին դիմել են ոստիկանություն։ Ոստիկաններն  անմիջապես գտել են և՛ տաքսին, և՛ տաքսու հավաքակայանի պատասխանատուին, սակայն բուն վարորդին գտնել չեն կարողացել։ Տաքսի ծառայության աշխատակիցները ոստիկաններին հայտնել են, որ այդ վարորդը  հոգեկան խնդիրներ է ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը