Լրահոս

10.10.2011 11:08


Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնության

Ս/թ հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվելու է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Պատանիների հավաքականում ընդգրկված են՝

Գրիգոր Մխիթարյան՝ 48 կգ քաշային կարգ

Ռազմիկ Պետոյան՝ 52 կգ ք/կ

Հովհաննես Ալեքսանյան՝ 56 կգ ք/կ

Արթուր Սահակյան՝ 60 կգ ք/կ

Ռաֆիկ Մանուկյան՝ 65 կգ ք/կ

Ավետիք Պողոսյան՝ 70 կգ ք/կ

Հովհաննես Սերոբյան՝ 75 կգ ք/կ

Մինաս Մադոյան՝ 81 կգ ք/կ

Մարտիրոս Հակոբյան՝ 87 կգ ք/կ

Երիտասարդների հավաքական՝

Մաքսիմ Մանուկյան՝ 48 կգ ք/կ

Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ ք/կ

Սերյոժա Ալեքսանյան՝ 57 կգ ք/կ

Կարեն Տոնոյան՝ 62 կգ ք/կ

Վահագն Գևորգյան՝ 68 կգ ք/կ

Հակոբ Մարգարյան՝ 74 կգ ք/կ

Մհեր Կարապետյան՝ 82 կգ ք/կ

Արթուր Բունիաթյան՝ 90 կգ ք/կ

Ազատ Աբրահամյան՝ +100 կգ ք/կ

Պատանիների առաջնությունում մեր միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը:

Հավաքականների մարզիչներն են Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը:

Ռիգա է մեկնում նաև միջազգային կարգի Էքստրա դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մեր պատանի և երիտասարդ սամբիստները 2011թ. ապրիլի 14-ից 18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը