Լրահոս

10.10.2011 11:06


Գորիսում ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար բացվել է բնակելի շենք

Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին`  պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:

Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Այս խորագրի վերջին նյութերը