Լրահոս

10.10.2011 10:36


Շիրակի մարզում նոր սողանքների վտանգ կա. պետք է տարհանել Ափառի գյուղի բնակիչներին

Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզում առաջացած սողանքի  հետևանքով 5 մարդ անհետ  կորել էր, իսկ տասնյակ մեքենաներ մնացել  հողի տակ։ Սողանքային գոտում 7 օր շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Անցած օրերին այնտեղ աշխատել է նաև սեյսմաբանների խումբ Շիրակի մարզից: Գյումրեցի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ այդ ճանապարհը շահագործել այլևս անհնար է, իսկ սողանքի գոտին դեռևս ակտիվ է, ինչը խանգարում է որոնողական աշխատանքներին:

Սողանքն այսօր էլ ակտիվ է, և անզգուշությունը կարող է նոր փլուզման հանգեցնել, անգամ այդ ճանապարհը հետագայում հնարավոր չէ շահագործել, պետք է շրջանցել ու նոր ճանապահ կառուցել:  Ըստ մասնագետների՝ Հայաստանում շուրջ 3000 նման օջախ կա, Շիրակի մարզում սողանքներն ակտիվ են Ջաջուռում, Առափիում, Գյումրիում: Ամենավտանգավորը Ջաջուռի սողանքն է: Այդ գոտին ունի ռազմավարական նշանակություն: Ախուրյան գետի աջ ու ձախ ափերը ևս ակտիվ սողանքային գոտիներում են: Առափիի սողանքի դեմն այլևս հնարավոր չէ առնել, և պետք է մարդկանց տարհանել ու գյուղն ամբողջությամբ դատարկել:

Այս խորագրի վերջին նյութերը