Լրահոս

10.10.2011 10:28


Նախարարությունը հերքում է

Նախարարությունը հերքում է

«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի գրեթե ողջ տարածքում FM 104.4 ՄՀց հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական TRT ռադիոալիքը։ Ի պատասան մեր գրության՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը տեղեկացրել է, որ Հայաստանի գերթե ամբողջ տարածքում թուրքական TRT ռադիոալիքի հեռարձակման վերաբերյալ հարցը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հանձնարարությամբ ուսումնասիրվել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» («ՀՀԿ») ՊՈԱԿ–ի կողմից։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում «ՀՀԿ» ՊՈԱԿ–ի մասնագետների կողմից ՀՀ տարածքում իրականացված էլեկտրամագնիսական իրավիճակի հետազոտումների արդյունքում թուրքական որևէ ռադիոհաղորդման աշխատանք 104.4 ՄՀց հաճախականության վրա չի արձանագրվել։ Նշված հաճախականությամբ որևիցե հատկացումներ Ռադիոհաճախականությունների միջազգային պլանում նույնպես գոյություն չունեն։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սահմանակից պետություններից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՀ տարածքում հնարավոր է, սակայն յուրաքանչյուր հեռարձակում սահմանափակվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռադիո կամ հեռուստատեսային պլաններում ամրագրված տեխնիկական նորմերով։ Այդ նորմերից շեղումների դեպքում լրացվում է խանգարման հայտաձև և ուղարկվում է ՀՄՄ և խանգարող պետությանը»,–ասված է նախարարության պատասխան նամակում։

Ի դեպ նշենք, որ այս նամակը ստանալուց հետո՝ հոկտեմբերի 10–ին՝ ժամը 10։10–ի դրությամբ, «7օր»–ը կրկին ստուգել է 104.4 ՄՀց հաճախականությունը, և նախկինի նման այդ ռադիոալիքով հեռարձակվելիս է եղել թուրքական TRT ռադիոալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը