Գյումրեցի անօթևան ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութերը զգալի արձագանք ունեցան տարբեր միջազգային և տեղական բարեգործական կազմակերպությունների և ՀԱԵ Շիրակի թեմի կողմից:
Մեր կայքում նախորդ շաբաթ «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» տեսանյութի տեղադրումից անմիջապես հետո մեզ հետ կապվեցին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքներին:
Թեև «Շիրակ կենտրոնը» բարեգործական կազմակերպություն չէ, սակայն մենք ընդառաջելով «Մեդիամաքս» գործակալությանը Երևանից Գյումրի տեղափոխեցինք նրանց կողմից կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով հավաքած հագուստները, մի փոքր էլ «Շիրակ կենտրոնի» աշխատակազմի կողմից ավելացնելով, այսօր շրջեցինք տնակային ավանները և դրանք բաժանեցինք դրանց կարիքն ունեցող ընտանիքներին:
Բարեբախտաբար, մեր տեսանյութերի հետքերով այդ ընտանիքներին մեզանից առաջ էլ այցելել և օգնության ձեռք մեկնել էին:
Այսօր մենք աջակցություն ցուցաբերեցինք Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/138 տնակի բնակիչ, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա Գրետա Չոմարյանների 11 անձից բաղկացած, 104/425 տնակի 9 անձից բաղկացած Սվետլանա Գրիգորյանների, երկու միակողմանի որբ երեխաներ խնամող, 104/301 տնակում վարձակալական հիմունքներով բնակվող Հերմինե Զաքարյանների ընտանիքներին: Այցելեցինք և մի փոքր օգնություն տրամադրցինք նաև Գյումրու 105/054 տնակի բնակիչ, կրկին պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների մայր Էլմիրա Թամազյանի, 158/325 տնակի բնակիչ, 3 որբ երեխաների խնամակալ, անկողնային հիվանդ 82-ամյա Օլեչկա Գրիգորյանի ընտանիքներին:
«Շիրակ կենտրոնը» աջաջիկա օրերին ևս մի շարք ընտանիքների կայցելի:
Տեսանյութերի հետքերով
Գյումրեցի անօթևան ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութերը զգալի արձագանք ունեցան տարբեր միջազգային և տեղական բարեգործական կազմակերպությունների և ՀԱԵ Շիրակի թեմի կողմից:
Մեր կայքում նախորդ շաբաթ «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» տեսանյութի տեղադրումից անմիջապես հետո մեզ հետ կապվեցին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքներին: Թեև «Շիրակ կենտրոնը» բարեգործական կազմակերպություն չէ, սակայն մենք ընդառաջելով «Մեդիամաքս» գործակալությանը Երևանից Գյումրի տեղափոխեցինք նրանց կողմից կարիքավոր ընտանիքներին օգնելու նպատակով հավաքած հագուստները, մի փոքր էլ «Շիրակ կենտրոնի» աշխատակազմի կողմից ավելացնելով, այսօր շրջեցինք տնակային ավանները և դրանք բաժանեցինք դրանց կարիքն ունեցող ընտանիքներին: Բարեբախտաբար, մեր տեսանյութերի հետքերով այդ ընտանիքներին մեզանից առաջ էլ այցելել և օգնության ձեռք մեկնել էին:
Այսօր մենք աջակցություն ցուցաբերեցինք Գյումրու ավտոկայանի տնակային ավանի 104/138 տնակի բնակիչ, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա Գրետա Չոմարյանների 11 անձից բաղկացած, 104/425 տնակի 9 անձից բաղկացած Սվետլանա Գրիգորյանների, երկու միակողմանի որբ երեխաներ խնամող, 104/301 տնակում վարձակալական հիմունքներով բնակվող Հերմինե Զաքարյանների ընտանիքներին: Այցելեցինք և մի փոքր օգնություն տրամադրցինք նաև Գյումրու 105/054 տնակի բնակիչ, կրկին պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, երեք միակողմանի ծնողազուրկ երեխաների մայր Էլմիրա Թամազյանի, 158/325 տնակի բնակիչ, 3 որբ երեխաների խնամակալ, անկողնային հիվանդ 82-ամյա Օլեչկա Գրիգորյանի ընտանիքներին: «Շիրակ կենտրոնը» աջաջիկա օրերին ևս մի շարք ընտանիքների կայցելի:
Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://www.youtube.com/watch?v=UPGU6CegKrw&feature=channel_video_title :
www.shirakcentre.org