ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումը մամուլում տարածված այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժերի
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն:
Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն: Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի:
ՊՆ. «Երեք գեներալ ստացել է նկատողություն»