Լրահոս

08.10.2011 22:11


ՀԱԿ–ը դադարեցրեց շուրջօրյա նստացույցերը

ՀԱԿ–ը դադարեցրեց շուրջօրյա նստացույցերը

ՀԱԿ կենտրոնական գրասենյակը Կոնգրեսի քաղխորհրդի բոլոր անդամների և տարածքային կառույցների ղեկավարների հետ համաձայնեցված «Շուրջօրյա նստացույցերի բանաձև» է ընդունել՝ համաձայն որի այսօրվանից ՀԱԿ–ի հիմնական և միակ կարգախոսը ոչ թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, այլ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

«Բավարարվածության զգացումով Կոնգրեսը ձեզ՝ առաջին հերթին Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալներին, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը: Ես ասել եմ՝ մեր պայքարի հաջողությունը կախված է միայն ու միայն կարգապահությունից և Կոնգրեսի ղեկավարության որոշումների անվերապահ կատարումից։ Ով այսպես չի վարվում, նա օգնում է Սերժ Սարգսյանին: Առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել այս միջոցառումը և պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի: Դուք այս 8 օրերի ընթացքում պատվով կատարեցիք ձեր պարտքը՝ ապացուցելով որ ձեր վճռականությունը սահմաններ չունի: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում ՀԱԿ-ը ձեզ կներկայացնի իր հետագա գործունեության ծրագիրն ու կոնկրետ անելիքները»,–հայտարարել է Լևոն Տեր–Պետրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը