Աշխարհ

08.05.2023 13:38


Մենք ելնում ենք սեփական շահից. Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Մենք ելնում ենք սեփական շահից. Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցներին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք չենք միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներին: Մենք ելնում ենք մեր սեփական շահից և բարգավաճումից: Միևնույն ժամանակ, մենք ուշադիր հետևում ենք Մոնտրոյի կոնվենցիայի դրույթների իրականացմանը»,-ասել է Չավուշօղլուն Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը