Հայաստանը հաղթեց 4։1 հաշվով, իսկ Ադրբեջանը պարտվեց նույն հաշվով
Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ փայլուն հաղթանակ տարավ Մակեդոնիայի դեմ 4։1 հաշվով։ Մեր հարևան Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականը, սակայն, երեկ սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվել է Ավստրիայի հավաքականին։ Հավաքականի երկրպագուները պահանջել են գլխավոր մարզիչ Բերթի Ֆոգթսի հրաժարականը։
Նշենք, որ խաղի ավարտից հետո Ադրբեջանի հավաքականի առաջատարներից մեկը՝ հարձակվող Վագիֆ Ջավադովը, վրդովված լքել է հավաքականի ճամբարը։ Ադրբեջանական ԶԼՄ–ով տեղեկատվություն է տարածվել, որ Ջավադովը հրաժարվել է հանդես գալ իր հավաքականի կազմում։ Ըստ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության՝ Ջավադովի փոխարեն հավաքական է հրավիրվել մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արիֆ Իսաևը։
Տեղեկացնենք, որ այս ամենը Ադրբեջանում բուռն քննարկումների տեղիք է տվել։