Լրահոս

08.10.2011 13:55


Հայ աշակերտների հաջողությունները աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Սեպտեմբերի 22-30-ին Ղազախստանի Ալմա-Աթի քաղաքում տեղի ունեցավ Աստղագիտության միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ 15-17 տարեկան 5 պատանիներ, որոնցից 4-ն արժանացան մեդալների` 1 ոսկե և 3 բրոնզե։ Ոսկե մեդալի արժանացավ «Քվանտ» վարժարանի սան Լևոն Ստեփանյանը։ Իսկ Վարդգես Մամբրեյանը, Կարեն Համբարձումյանը (երկուսն էլ` Ա. Շահինյանի անվ. ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց) և Վիրաբ Գևորգյանը («Քվանտ» վարժարան) ստացան բրոնզե մեդալներ։ Մեր պատվիրակության ղեկավարներն էին Մարիետտա Գյուլզադյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան և Ֆիզ.-մաթ. դպրոց) և Տիգրան Նազարյանը (ԵՊՀ և «Քվանտ» վարժարան): Արդեն 15 տարի է, ինչ հայ դպրոցականները աստղագիտական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են ցուցաբերում` հանդիսանալով այդ օլիմպիադաների պատմության մեջ լավագույն թիմերից մեկը: Ընդհանուր առմամբ մեր աշակերտները նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ:

Այս խորագրի վերջին նյութերը