Լրահոս

08.10.2011 13:20


Միմոմանիա. ոճային նոր ներկայացում հայ հանդիսատեսի համար

«Միմ Ստուդիո» թատերախումբը  ներկայացնում է նոր ներկայացում` “ՄԻՄՈՄԱՆԻԱ” խորագրով:  Այն  իր մեջ ներառում է մնջախաղ եւ կլոունադա: Ոճային իմաստով նման ներկայացում առաջին  անգամ է հայ հանդիսատեսի դատին հանձնվում:

Նշենք, որ Մշակույթի նախարարության կողմից  այն ճանաչվել է տարվա լավագույն ներկայացում:  “Միմ Ստուդիոն” “ՄԻՄՈՄԱՆԻԱ”-ն   ձեր ուշադրությանն է ներկայացնում 17-ին եւ 24-ին` ժամը 19.00,  Տիկնիկային թատրոնում:

Բազմաթիվ  միջազգային փառատոնների դափնեկիր  “Միմ Ստուդիո” թատերախումբը ստեղծվել է 2003 թվականին: Այս տարի “X” փառատոնին  թատերախումբն առաջին տեղն զբաղեցրեց:  Գեղավեստական ղեկավարն է Արա Հարությունյանը, պրոդյուսերը`Մհեր Դավթյանը:

«Միմ Ստուդիո» թատերախումբ

Այս խորագրի վերջին նյութերը