Փորձագետ. «Սիրիայի հայկական համայնքն այսօր չի մասնակցում և ոչ մի հակաիշխանական ընդվզման»
–Սիրիայում այսօր և տեսանելի ապագայում լիբիական սցենարը չի կրկնվի,– նման կարծիք է հայտնել այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ արաբագետ Արաքս Փաշայանը։
Իր համոզմունքը նա պատճառաբանել է նրանով, որ ՌԴ–ն ու Չինաստանն աջակցություն են ցուցաբերում ու պաշտպանում Ասադին՝ օգտագործելով իրենց վետոյի իրավունքը։
Փաշայանը կարծիք է հայտնել նաև, որ Սիրիայում իշխանափոխությունը դժվար թե բերի երկրի ժողովրդավարացման։ Ինչ վերաբերում է Սիրիայի հայկական համայնքին, ապա Փաշայանը նշել է, որ 60-80 հազ. թվաքանակ ունեցող հայկական համայնքը բավական լավ է զգում Ասադի վարչակարգի պայմաններում ու այսօր չի մասնակցում և ոչ մի հակաիշխանական ընդվզման։ Միաժամանակ փորձագետը նշել է, որ հայերը միշտ էլ կարողացել են լեզու գտնել արաբական աշխարհի հետ, միանշանակ չէ, որ իշխանափոխությունը Սիրիայում վատ կանդրադառնա տեղի հայ համայնքի վրա։
Այնուամենայնիվ, Հայաստանի համար Ասադի վարչակարգը շահեկան պետք է լինի թեկուզ հենց Սիրիայի հայկական համայնքի բարեկեցության համար։
Փաշայանը նաև անդրադարձել է թուրք–իսրայելական հարաբերություններին, և նշել, որ այդ երկու երկրների միջև տեղի ունեցող գործընթացներից կարող են շահել քրդերը, չնայած դեռ գործընթացը շարունակվում է, և ոչինչ պարզ չէ։

7or.am