Թուրքագետ. «Թուրքիան այսօր փորձում է իրականացնել նեոպանթուրքիզմի քաղաքականությունը»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների՝ Մերձավոր Արևելքի ու Թուրքիայի հետ կապված հարցերին է պատասխանել թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
Հովսեփյանը նշել է, որ Թուրքիան այսօր փորձում է իրականացնել նեոպանթուրքիզմի քաղաքականությունը։ Ըստ թուրքագետի՝ նեոպանթուրքիզմի էությունն այն է, որ Թուրքիան փորձում է որոշում կայացնող երկրի դեր ստանձնել ողջ պանթուրքական տարածաշրջանում։ Ավելին՝ Հովսեփյանը նշել է, որ Թուրքիան փորձում է կշիռ ունենալ նաև Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Սիրիայի նկատմամբ։
–Հենց այս համատեքստում է պետք դիտարկել թուրք–սիրիական հարաբերությունների նման վատթարացումը, այդ թվում՝ Դավութօղլուի՝ պատերազմին պատրաստ լինելու հայտարարությունը,– նշել է թուրքագետը՝ հավելելով, որ չի բացառվում՝ թուրք–սիրիական սահմանի վրա տեղի ունենան նաև բախումներ ու ռազմական գործողություններ։
Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացմանն ու դրանից շահողներին, ապա Հովսեփյանը նշել է, որ դեռևս գործընթացը չի ավարտվել, ուստի դժվար է ասել՝ ով շահեց, կամ կշահի այս ամենից։

7or.am