Լրահոս

27.04.2009 16:30


Արմեն Ռուստամյան. «Դեռ հայտնի չէ այս հարցում նույն բանը չէ՞ր անի արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը»։

Արմեն Ռուստամյան. «Դեռ հայտնի չէ այս հարցում նույն բանը չէ՞ր անի արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը»։

«Արդյո՞ք կոալիցիայից դուրս գալուց հետո Դաշնակցությունը համագործակցելու է Հայ ազգային կոնգրեսի հետ» հարցին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանել է.

 -Հայ ազգային կոնգրեսի հետ մենք ունենք լուրջ գաղափարական տարաձայնություններ, հենց նույն ազգային հարցերում։ Դեռ հայտնի չէ այս հարցում նույն բանը չէ՞ր անի արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կոնգրեսի հետ հարաբերություններն այս պահին անհամատեղելի են, քանի որ մենք ո՛չ իրենց գաղափարական մոտեցումներն ենք ընդունում, ո՛չ էլ քաղաքական պահվածքը, երբ ամեն հարց դառնում է իշխանափոխության առիթ և այլն։

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությանն, ապա Արմեն Ռուստամյանն ասել է.

-Քանի որ մենք ԱԺ-ում թվաքանակով թիվ 1 ընդդիմադիր ուժն ենք դառնում, բնականաբար ընդդիմության դաշտում գործող խորհրդարանական ուժերի հետ ունենալու ենք շատ ավելի շատ առիթներ տարբեր հարցերով քննարկումներ, համաձայնեցումներ կատարելու առումով, ինչը ես նորմալ աշխատանք եմ համարում։ Այս առումով, «Ժառանգության» հետ համագործակցության մեջ լուրջ խնդիրներ ես չեմ տեսնում։

 

Այս խորագրի վերջին նյութերը