Լրահոս

08.10.2011 12:28


2011թ. սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք:

ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ:

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ:  Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:

Այս խորագրի վերջին նյութերը