Հարցազրույց

04.05.2023 06:59


Հայաստանը բեռ ու ռիսկ է ՌԴ-ի ու Իրանի համար, մեզ հետ կապվելը՝ նշանակում է պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

Հայաստանը բեռ ու ռիսկ է ՌԴ-ի ու Իրանի համար, մեզ հետ կապվելը՝ նշանակում է պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)

Մենք բեռ ու ռիսկ ենք ՌԴ-ի ու Իրանի համար, մեզ հետ կապվելը՝ նշանակում է պատերազմ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը

«Դաշնակից ունենալու համար նախ պետք է այնպես անես, որ քեզ հարգեն։ Ներուժ ունենաս, ինքդ քեզ ինչ որ առումով պաշտպանելու ունակություն։ Այսինքն իրական դաշնակից լինես, ոչ թե բեռ։

Մենք բեռ ենք ՌԴ-ի ու Իրանի համար, քանի որ մեզ չենք պաշտպանում և սպասում ենք, որ գան մեզ փրկեն։ Եթե մենք որևէ գործողություն անեինք, կօգնեին»,-նշել է Խաչիկյանը։

Նա հավանական է համարում, որ Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի առաջին քայլն արվի, սակայն դա պարտության պայմանագիր է կոչում, քանի որ Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու, Արցախին հաջորդելու է Սյունիքը։

Արթուր Խաչիկյանը չի բացառում, որ ադրբեջանցիները հասնեն Հայաստանում վերաբնակցվելու պահանջի կատարմանը, օրինակ գան Սյունիք, իսկ պաշտոնական Բաքուն, որոշ ժամանակ անց, ասի, որ զինուժ է կիրառելու, իր ազգակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը