Լրահոս

08.10.2011 08:26


Մայքրոսոֆթը ԴիջիԹեք ցուցահանդեսում

Հոկտեմբերի 7-9 Մարզահամերգային համալիրում անցկացվող «DigitecExpo 2011» Տեխնոլոգիական Միջազգային Ցուցահանդեսին մասնակցում է նաև «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը: Ընկերությունն իր գործընկեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ ներկայացնում է ՀՊՃՀ-ում գործող «Microsoft Ինովացիոն Կենտրոնը», որն ինքնարտահայտման և ստեղծագործական մտքի զարգացման հնարավորություն է ընձեռում` իրականացնելով միջոցառումներ, որոնք նպաստում են համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով ինովացիոն մշակույթի տարածմանը, նոր գաղափարների բացահայտմանն ու կյանքի կոչմանը։

«Մայքրոսոֆթի»-ի տաղավարում կներկայանա Մայքրոսոֆթի գործընկեր «PC-Trend» ընկերությունը՝ Հայաստանում առաջին անգամ թեստավորված և Microsoft ընկերության կողմից սերտիֆիկացված «Windows PC» համակարգիչներով:

Հոկտեմբերի 8-ին ժամը 15։30-16։00-ին մարզահամերգային համալիրի «HallA»-ում տեղի կունենա «Windows PC» նախագծին նվիրված ներկայացում։

Այս խորագրի վերջին նյութերը