Կարծիք

02.05.2023 21:14


Բունկերից՝ Վաշինգտոն․ երկրորդ կապիտուլյացիան՝ քաղաքակիրթ պայմաններում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Բունկերից՝ Վաշինգտոն․ երկրորդ կապիտուլյացիան՝ քաղաքակիրթ պայմաններում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Արցախի Մասով Նիկոլ Փաշինյանի առաջին աղմկահարույց հայտարարությունը վարչապետի պաշտոնում եղել է ընտրվելուց անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսին, երբ այցելեց Արցախ, մամուլի ասուլիս տվեց ու ասաց, թե Հայաստանը չի կարող և չի էլ պատրաստվում խոսել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է խոսի իր անունից և այլն։ Հենց այս օրերին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի են ունենում Արցախի հանձնման բանակցություններ՝ հայկական, ադրբեջանական կողմերի ներգրավմամբ և ամերիկյան ու թուրքական կողմերի մասնակցություն-դիրիժորությամբ։ Արցախն այդ սեղանի շուրջ գոյություն չունի։ Ասում էր՝ ես ի՞նչ գործ ունեմ, թող Արցախը բանակցի, բայց «գործ չունեցողը» մի հատ նոեմբերի 9-ին հանձնեց, մի հատ էլ ինչ տակը մնացել է, դա է տալիս։

Ընդդիմությունն ասում է՝ բանակցույունները տեղի են ունենում գաղտագողի, իշխանական պատգամավորը մարդկանց դրել են անհասկացողի տեղ ու ֆռացնում են, ի՞նչ գաղտագողի, սաղ աշխարհի աչքի առաջ է։ Ի՞նչն է սաղ աշխարհի աչքի առաջ։ Աշխարհի աչքի առաջ գնացին նստեցին, պրոտոկոլային 10 րոպե կադրեր վերցրին, հետո դռները փակվեց ու մնալու են մի քանի օր։ Ի՞նչն է աշխարհի աչքի առաջ։ Մի քանի օր ի՞նչ են բանակցելու։ Մեզ ասվում է՝ Արարատ Միրզոյանը գնում է բանակցի գա, հետո ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ օրեր շարունակ պետք է բանակցի։ Չգիտենք ինչ են բանակցում օրեր շարունակ, բայց ասում են՝ թափանցիկ է, ի՞նչն է գաղտնի։

Ամերիկյան կողմը պատահաբար մի կտոր հրապարակեց բանակցություններից, դա արդեն սարսափելի է․ քննարկվում են «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։ Այսինքն, քննարկվում է արցախցիների՝ Ադրբեջանի Հանրապետության մարզ Լեռնային Ղարաբաղում որպես էթնիկ փոքրամասնություն իրավունքներ ունենալ-չունենալու հարցը։ Ու քննարկվում է Հայաստանում Ադրբեջանցի էթնիկ Փոքրամասնությունների բնակցենելու հարցը, որի անունը դրել են վերադարձ Արևմտյան Ադրբեջան, իսկ Հայաստանի իշխանությունն էլ նրանց դիմավորում է Երևանում լիքը նորակառույց բնակելի տներով։

ՔՊ-ական դեպուտատները շարունակում են էշի տեղ դնեելու՝ իրենց բռնած դիրքը ու ասում են՝ եթե բանակցությունները տեղի ունենային Մոսկվայում, նույն բովանդակությամբ, դուք էլի կասեիք գաղտագողի՞։ ՔՊ-ականներ՝ գաղտագողին բանակցությունների վայրը չէ, բովանդակությունն է։ Ի՞նչ կապ ունի՝ դու Ղարաբաղը Սյունիքը, Տավուշը, Ջերմուկը Մոսկվայում ես հանձնել, թե Վաշինգտոնում․ դավաճանությունը դավաճանություն է որտեղ էլ լինի։ Ասենք նոյեմբերի թուղթը ոչ թե բունկերում էր ստորագրում, այլ կառավարության իր սենյակում, կապիտուլյացիա չէ՞ր, դրանից ի՞նչ էր փոխվում։ Մի՞թե ձեզ թվում է, թե աշխարհագրական անունները խճճելով թեման շեղում եք։ Ի՞նչ տարբերություն հայրենիքդ որ քաղաքում ես ծախել։ Սիմոնյան Ալենը վաղը մեկնում է Թուրքիայի մայրաքաղաք, ու արդեն մարդկանց հետաքրքրում է, թե ինքը ինչ է զիջելու իր կողմից։

Հայաստանի ԱԺնախագահը գնում է Թուրքիայի մայրաքաղաք, իսկ իր տեղակալը, որ հայ-թուրքական հարցերով բանագնաց է, մասնակցում է Ամերիկայի մայրաքաղաքում Ղարաբաղի հարցով բանակցությունների։ Սրանք իրար հետ կապ ունե՞ն, թե չունեն։ Մեզ համոզել են, թե հայ-թուրքական բանակցություներում նախապայմաններ Թուրքիան չի մտցրել, Թուրքիան ամեն օր ասում է ու հիշեցնում՝ քանի դեռ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի չի լուծվել, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի լինելու։ Հիմա գնացել են, որ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծեն, հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր մասնագետ Ռուբեն Ռուբինյանը էնտեղ նստած է։ Ու մեզ ՔՊ-ականները համոզում են, թե՝ որ ԱԺ փոխնախագահ ա, դրա համար ա գնացել։ Դա ի՞նչ կապ ունի, իսկ ԱԺ հավաքարա՞րը ինչի չի գնացել, եթե նպատակը ԱԺ շենքում աշխատողներից մեկին տանելն էր։ Սա արդյո՞ք քաղաքացուն, ժողովրդին հիմարի տեղ դնել չէ։ Կինոներ կան, որ մարդը կնգան ուրիշի հետ անկողնում բռնացնում է, ասում է՝ սա այն չէ, ինչ դու ես մտածում։ Ռուբինյանը՝ Թուրքիայի հարցով բանագնացը գնացել նստել ա բանակցությունների, ասում են, դե ինքը ի՞նչ կապ ունի Թուրքիայի հետ։ Մի հատ էլ հարց են տալիս, թե՝ եթե ձեր ասածն ա, բա Թուրքիայի կողմի՞ց ինչի մարդ չի եկել։ Շատ պարզ, իսկ Ռուբինյանը ո՞ւմ կողմից ա գնացել, Հայաստանի՞։ Հետո՞ ինչ, որ Հայաստանի ԱԺ փոխնախագահ ա․ իսկ ո՞րտեղ ա վերապատրաստվել, պատահաբար Ստամբուլում չէ՞։ Իսկ Արարատ Միրզյանը ո՞ւմ կողմից ա գնացել, Հայաստանի՞։ Լո՞ւրջ։ Էն թուրքի գործակալի քրեական գործը ի՞նչ եղավ, թե՞ ոչ էլ բացվեց։

Լավ, իսկ ի՞նչ է անում Արցախն էս պահին, Արցախից է շատ բան կախված, համաձա՞յն է հանձնվելուն, թե չէ։ Մի զավեշտ էլ էնտեղ է տեղի ունենում․ Արցախի նախագահը փոխանակ սահմանադրության վրա տված երդմանը տեր կանգնի, պայքարի երկրի տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության համար, գնացել է հասարակական ակցիա է անում, ստորագրահավաք է անում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը»։ Արցախի էթնիկ զտման մեջ, իմ հստակ կարծիքով, Նիկոլից ոչ պակաս մեղավոր ա նաև Արայիկ Հարությունյանը, որ հիմա փահլեվան է խաղում Ստեփանակերտում: Դու ուրիշ անելիք չունե՞ս։ Մի խումբ հողատուներ հիմա որոշում են ձեր լինել-չլինելւ հարցը ու չլինելու կողմնակից են, դու անելու, ասելու բան չունե՞ս։ Ամբողջ օրը թիվ մեկ քննարկման թեման խայտառակությունն էր, երբ ադրբեջանցիներն իրենց դրած անցակետում ծաղրում էին արցախցիներին, պատասխանելու փոխարեն Արայիկ Հարությունյանը ստորագրահավաք էր անում, ՔՊ-ականներն էլ մասնակցում էին Վահագն Հովակիմյանի ընտանեկան խնջույքին։ Հա հետո՞ ինչ, որ Արցախում անցակետ ա դրել Բաքուն, մի անցակետ էլ դրել էր Գորիս-Կապան ճանապարհին, ի՞նչ եղավ, դա հանձնեցին ու պրծան։ Ձեզ էլ են հանձնելու-պրծնեն։ Իսկ հետո անցակետերը շատանալու են Հայաստանի ճամփեքին։

Կարճ ասած՝ սիրելի հայ ժողովուրդ, հիմա, էս պահին, այս օրերին տեղի է ունենում նոյեմբերի 9-ի դավաճանության շարունակությունը։ Ընդ որում, դա տեղի է ունենում ոչ Արցախի մասով, այլ՝ Հայաստանի։ Արցախի հարցը մի ժամվա քննարկման հարց է իրենց համար, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և վերջ։ Հիմա իրենք, իմ կարծիքով, քննարկում են, թե որքան տարածք կարող են պահել Հայաստանից, 29,800 քառակուսի կիլոմետր, 20 հազար, թե 10 հազար, Արդբեջանին ճանապարհ տա՞ն, միջա՞նցք, գյուղե՞ր, թե ինչ։ Ու ի՞նչ անեն էն ադրբեջանցիների հետ, որ ուզում են Երևանում ապրել, ձեր հարևանությամբ։

Ու սրանով դեռ ոչինչ չի ավարտվում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը