Լրահոս

07.10.2011 17:00


«Հայրենապահ» երիտասարդների միություն. «Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել»

Այս օրերին ամբողջ Երևանում փակցված են պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», կարգախոսն էլ մոտավորապես այսպիսին է. «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք» (պաստառներից մեկի լուսանկարը ուղարկված է):

Մենք` «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներս, մեր ձայնն ենք բարձրացնում այդ այլանդակության առնչությամբ: Ի՟նչ է նշանակում ,կմիաձուլվենքե: Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել: Ինչո՞ւ է ռուսների կողմից այդ խայտառակ միջոցառումների շարքը աջակցվում Հայաստանի նախագահի կողմից:

Մենք էլի ընդունում ենք հայ-ռուսական բարեկամությունը, բայց միաձուլումը ո՞րն է:

Իսկ, միգուցե, հայերենով միաձուլվենք, հայեր:

«Հայրենապահ» երիտասարդների միություն

Այս խորագրի վերջին նյութերը