Լրահոս

07.10.2011 16:57


«Մի՛ շահարկեք մարտի 1–ը»

Քաղաքական գործընթացների սրացմանը զուգահեռ նկատվում է, որ որոշ ուժեր փորձում են շահարկել մարտի 1-ի ողբերգությունը, ինչն անընդունելի է մի շարք պատճառներով: Ակնհայտ է, որ էժան հեղինակության հետեւից վազելուց իշխանության եւ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ շահարկում են մարտի 1-ի հարցը:

Կոչ ենք անում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ մարտի 1-ի ողբերգության շահարկումից` հատկապես նախընտրական այս փուլում: Կոչ ենք անում բոլորին մարտի 1-ի զոհերի կանանց եւ ծնողների վիշտը չծառայեցնել քաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու համար, հատկապես, երբ ակնհայտ է, որ մարտի 1-ի ողբերգության բարոյական պատասխանատվությունը կրում են բոլոր նրանք, ովքեր կարող էին վեր կանգնել իրենց նկրտումներից եւ անել ամեն ինչ, որ խուսափենք զոհերից եւ բազմաթիվ վիրավորներից:

Անթույլատրելի է մարդկային ողբերգությունը քաղաքական պատվերներին և հաշվարկներին ծառայեցնելը:

Ժամանակն է կանգն առնել եւ մեր ժողովրդի ողբերգությունը չդարձնել շահարկման եւ քաղաքական դիվիդենտներ շահելու առարկա: Հակառակ պարագայում մենք կնպաստենք երկրում առկա բարոյալքման մթնոլորտի խորացմանը:

«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիա

Այս խորագրի վերջին նյութերը