Լրահոս

07.10.2011 16:55


ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին

Նյու Յորքում տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հիմնական կոմիտեների նիստերը: Զինաթափման ու միջազգային անվտանգության հարցերը քննարկող ԳԱ առաջին կոմիտեում ելույթներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները:

 

Քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակը փորձել է մեղադրել հայկական կողմին 2001թ. Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրով նախատեսված թվաքանակից ավելի 8 տանկ թաքցնելու հարցում:

Նշելով, որ ադրբեջանական քարոզչական զինանոցի ծեծված փաստարկներով հագեցած պատվիրակության հայտարարությունն ակնհայտորեն դուրս է կոմիտեի այդ օրվա քննարկումների օրակարգը կազմող զինաթափման հրատապ հարցերի շրջանակից, Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչն իր խոսքում նշել է միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի անհաջող փորձերի մասին, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն, փակուղի են տանում նաեւ տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծմանը միտված միջնորդների ջանքերը:

Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր ատյանների, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ անդամ պետությունների ու Մինսկի խմբի համանախագահների կողմից շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ վստահության ամրապնդմանը ուղղված քայլեր ձեռնարկելու հորդորների անտեսումը ու Ադրբեջանի միլիտարիստական քաղաքականությունը հակասում է միջազգային պայմանագրերի, մասնավորապես` Եվրոպայում սովորական սպառազինությունների համաձայնագրի եւ ռազմական բյուջեների կրճատման, տարածաշրջանային զինաթափման, սպառազինությունների թափանցիկությանն ուղղված ՄԱԿ-ի բանաձեւերի տառին եւ ոգուն:

Այս խորագրի վերջին նյութերը