Լրահոս

07.10.2011 16:36


Այսօր կայացավ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստը

2011թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացավ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ 10 մանսակից-պետություների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, հակաահաբեկչական կենտրոնի  և Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության ներկայացուցիչները:

Հրամանատարների խորհրդին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ տնօրենը, մասնավորապես,  ընդգծեց. «… Հայաստանի Հանրապետության սահմանային քաղաքականության նպատակը  ազգային շահերի  իրականացումն ու պաշտպանությունն է, սահմանային տարածքում անձի  հասարակության և պետության անվտանգության ապահովումը: Այդ շահերի պաշտպանվածության վիճակը նախանշում է  սահմանային անվտանգությունը,  որը ընդհանուր առմամբ հանդիսանում է  ազգային անվտանգության  կարևորագույն բաղադրիչ: Ցանկացած պետության կայունությունը սերտորեն կապված է իր սահմանների անվտանգության հետ և առավելագույնս պայմանավորված է պետական սահմանում  ազգային շահերի  պաշտպանվածության  վիճակով»:

Հրամանատարների խորհրդի անդամները քննարկեցին  12 հարցեր, որոնց հիման վրա ընդունվեցին 25  համատեղ որոշումներ: ԱՊՀ մասնակից   պետություների  սահմանապահ գերատեսչությունները ամփոփեցին 2011թվականին հրամանատարների խորհրդի գործունեությունը, հավանություն տվեցին 2011-2015թթ ԱՊՀ մասնակից պետություների  համաձայնեցված սահմանային քաղաքականության  հայեցակարգի  ծրագրերի իրականացման քայլերին,  ՍԶՀԽ-ի մասնակցությամբ հանցավորության դեմ պայքարի 5 միջպետական ծրագրերի իրականացման արդյունքներին:  Առանձնակի ուշադրություն դարձրին 2 համատեղ`  Արևմտյան- «Սահման-2011»  և Կենտրոնական  Ասիա -  «Աֆղանական  խզվածք» ուղություններով անցկացված  հատուկ սահմանային գործողություններին, ինպես նաև  Սևծովյան , Ազովյան և Կասպյան ծովերի  ջրատարածքներում` երկու համատեղ օպերատիվ-նախազգուշական միջոցառումներին:

Դիտարկվեցին  ՍԶՀԽ   տեղեկատվության օպերատիվ փոխանակման  ավտոմատացված  համակարգի ստեղծման  առաջին փուլի արդյունքները, որոնց գործառնական  հնարավորությունների ներկայացումը  կայացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի  բաժանորդական կետի հիմքի վրա: Հաշվի առնելով  ԱՊՀ մասնակից պետություների  արտաքին սահմանների իրավիճակը  նախանշվեց և հաստատվեց  2012թ.  համատեղ սահմանապահ գործողությունների,  նախազգուշական  միջոցառումների և ՍԶՀԽ-ի  աշխատանքների հերթական ժամանակաշրջանի ծրագիրը,  որոնց հիմնարար դրույթները  ուղղված են  ԱՊՀ մասնակից պետություների սահմանային անվտանգության ամրապնդմանը  ինչպես  նաև նախանշված են  համատեղ միջոցառումներ ՍԶՀԽ-ի ստեղծման 20-ամյակի առթիվ:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը