ՀԱՄԱՍ–ը Էրդողանին պաշտոնապես հրավիրել է Գազայի հատված
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գազա այցելելու պաշտոնական հրավեր է ստացել։ Այս մասին գրում է «Հուրիեթ» թերթը։
Գազայի կառավարության փոխվարչապետ Մոհամեդ Ավադը այդ կապակցությամբ ասել է.
-Թուրքիան հզոր պետություն է, ուստի ես կարծում եմ, այդ երկրի վարչապետը միջոց կգտնի, որպեսզի գա։ Մենք կուզենայինք ոչ միայն նրա հետ հանդիպել, այլ նաև քննարկել մի շարք քաղաքական և հումանիտար խնդիրներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, թե կայցելի Գազա։ Միաժամանակ նա նշում է, թե Գազա կգնա, երբ «անհրաժեշտ պայմանները կդասավորվեն համապատասխան կերպով»։