Սոս Սարգսյանի նամակն ադրբեջանցի մտավորականին.« Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք»
«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք։ Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան…
Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից։ Այդքան բան։ Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել Է ու վերանվանել։
Այդպես էլ դուք։
Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները։
Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ։ Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք։ Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր իրենց ինչ-որ գործչի։ Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել։
Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը։
-Հայե՞րը,- հարցրեց մոլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են։
Ահա այսպես։
Կարծում եմ, ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ։ Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները։
Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցրած են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։ Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։
Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի եւ ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։ Դուք այդպես էլ թույլ չեք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը…
Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն է։
Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։
Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։
Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։ Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։
Ընդհանրապես մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին։
Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։ Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։
Մինչդեռ որքան վեհաբարո եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։
Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի։ Դա ծիծաղելի եւ լկտի է։
Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա։ Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից։
Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից։
Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին։ Սթափ նայեք իրականությանը։
Իսկ այն ահա թե ինչպիսին է։
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, եւ կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարեւանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։
Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։
Իսկ այժմ՝ առավել եւս, քանզի դուք եւ ձեր ավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել։ Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվե՛ց։
Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը։
Շնորհակալություն ձեզ եւ կրկին՝ Ալլահին։
Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք։
Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք։
Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին։ Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը։
Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում։
Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին։
Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները։
Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք։
Սոս Սարգսյանի նամակն ադրբեջանցի մտավորականին.« Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք»
«Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք։ Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան… Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից։ Այդքան բան։ Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել Է ու վերանվանել։ Այդպես էլ դուք։ Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները։ Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ։ Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք։ Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր իրենց ինչ-որ գործչի։ Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ասում, ապա, փառք Ալլահին, մենք վերջապես սովորեցինք ձեզանից սպանել խաղաղ բնակիչների, սովորեցինք դաժան լինել։ Մի մոլլայի ասացին՝ հայերը հրկիզել են մեր տունը։ -Հայե՞րը,- հարցրեց մոլլան, -չի կարող պատահել, նրանք մինչ օրս նման բան չեն արել, բայց եթե դա ճիշտ է, ապա մեր գործերը վատ են։ Ահա այսպես։ Կարծում եմ, ադրբեջանցիների մեջ կգտնվեն կարգին, խելացի մարդիկ։ Խեղճեր, որքա՜ն են նրանք, հավանաբար, տառապում՝ ամեն օր լսելով իրենց դիվահար նախագահի հայատյաց ճառերը, մշտական սպառնալիքները։ Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցրած են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։ Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։ Ահա արդեն քանի տասնամյակ շարունակ ձեր երեխաների արյան մեջ դուք ատելության թույն եք ներարկում հայերի եւ ամեն հայկականի հանդեպ։ Այդ թույնը սրտո՞ւմ են նրանք անցնելու կյանքի ողջ ուղին։ Դուք այդպես էլ թույլ չեք տա նրանց դառնալ նորմալ մարդիկ եւ մշտապես կացինը ձեռքին կհրեք դեպի քնած հա՞յը… Չի կարելի այդչափ անհոգի վերաբերվել սեփական երեխաներին։ Բայց դա ձեր գործն է։ Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։ Պատերազմի դրդապատճառները բացարձակ տարբեր են, եւ զինվորների հոգեբանական տրամադրվածությունը նույնպես տարբեր է։ Ընդհանրապես մենք ի վերջո դեմ չենք, քանզի, իմացա՛ծ լինեք, լրջորեն մտածում ենք մեր Նախիջեւանն ու Գանձակը վերադարձնելու մասին։ Ավելի լավ կլիներ, եթե հոժարակամ վերադարձնեիք, առանց արյունահեղության։ Բայց պարզ է, որ նման արդարացի քայլի դուք ունակ չեք։ Հոգեկերտվածքն այն չէ։ Մինչդեռ որքան վեհաբարո եւ գեղեցիկ է գողացածը վերադարձնելը։ Ի դեպ, ժողովուրդների համաշխարհային պատմության մեջ չի եղել մի դեպք, որ պարտված կողմը ինչ-որ պայմաններ առաջ քաշի։ Դա ծիծաղելի եւ լկտի է։ Չգիտեմ, կազդի՞ իմ նամակը ձեզ վրա։ Կարծում եմ՝ ոչ, քանզի ո՞ւր պիտի փախչեք ձեր ֆաշիստակերպ ղեկավարի մոլեգին ճնշումից։ Հայատյացությունը կլանել է ե՛ւ նրան, ե՛ւ ձեզ, կլանել է ամբողջությամբ ու վերջնականապես, եւ հայտնի չէ, թե երբ եւ ինչպես դուրս կգաք այդ կեղտոտ փոսից։ Բայց մտածեք գոնե սեփական ապագայի մասին։ Սթափ նայեք իրականությանը։ Իսկ այն ահա թե ինչպիսին է։ Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, եւ կապրենք այստեղ Հավերժ (ցավոք, ձեզ պես նենգ հարեւանի կողքին)։ Ոչնչացնել հայերին (ինչի մասին դուք եւ ձեր ավագ եղբայրը զօրուգիշեր երազում եք) անհնար է։ Դա չի լինի երբե՛ք։ Ձեզանից առաջ այնքա՜ն վայրի բարբարոսներ ու պարզապես տականքներ են փորձել դա անել։ Բայց ապարդյուն։ Հայերը մարդու, ժողովրդի այն տեսակն են, որը չի ոչնչացվում։ Իսկ այժմ՝ առավել եւս, քանզի դուք եւ ձեր ավագ եղբայրը երկար ժամանակ (մի քանի դար շարունակ) սովորեցնում էիք մեզ սպանել։ Փառք Ալլահին, վերջապես դա ձեզ հաջողվե՛ց։ Սումգայիթից հետո մենք վերջապես գիտակցեցինք (ուշ, բայց հասկացանք), թե ինչ է ձեր ուզածը։ Շնորհակալություն ձեզ եւ կրկին՝ Ալլահին։ Այս նամակով ես անկեղծորեն խոստովանում եմ ձեզ. մենք այլեւս այն միամիտ հայերը չենք, որոնց դուք ճանաչում էիք։ Ձեր շնորհիվ մենք փոխակերպվեցինք, դարձանք ճիշտ այնպիսին, ինչպիսին դո՛ւք եք։ Լավ է, որ ամեն անկյունում աղաղակում եք Խոջալուի մասին։ Դա ծիծաղելի է, իհարկե, բայց միաժամանակ ինչ-որ կերպ փոխհատուցում է Սումգայիթի համար ապրած մեր ցավը։ Պիտի խոստովանեմ. նույնիսկ ձեր ավագ եղբոր իրականացրած 1915 թվականը չսովորեցրեց մեզ այն, ինչ կարողացաք սովորեցնել մեզ դուք Սումգայիթում։ Շնորհակալություն ձեզ եւ էլի մեկ անգամ՝ փառք Ալլահին։ Ոհմակի մեջ ապրողը պիտի սուր պահի ժանիքները։ Իսկ Ղարաբաղի մասին հիմնավորապես մոռացե՛ք։