Լրահոս

07.10.2011 15:06


«Հարյուր ու մեկ հայրենը» գրքի շնորհանդես Վրաստանում

Հոկտեմբերի 6-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ Վրաստանի ճանաչված մշակութային գործիչ, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարի` հայ միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրենը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը:

Գիրքը ներկայացրել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:

Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը