Լրահոս

07.10.2011 14:51


Քաղաքապետի էջը կրկին գրոհել են

Քաղաքապետի էջը կրկին գրոհել են

Այս պահին քաղաքացիները կրկին գրոhել են Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի «Ֆեյսբուքի» էջը։ Նրանք ահազանգում են, որ Երևանի Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ-ն Նալբանդյան 102-ի բակում այս պահին իրականացնում է ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, չնայած այդ աշխատանքները, ըստ բնակիչների ստացած գրավոր ծանուցման, դադարեցված են: Քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն ներկայացնում այդ գործողությունները վերստին արտոնող ոչ մի գրավոր փաստաթուղթ: Խախտվել է նաև ավտոտնակների քանդման մասին սեփականատերերին 30 օր առաջ ծանուցելու հայեցակարգային պայմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը