Աշխարհ

27.04.2023 18:20


Automobili Pininfarina-ն նոր հիպերքար կներկայացնի (լուսանկար)

Automobili Pininfarina-ն նոր հիպերքար կներկայացնի (լուսանկար)

Automobili Pininfarina մեքենաշինական ընկերությունը հայտնել է հիպերքարի նոր մոդելի մասին. դրա թողարկումը կհամընկնի ապրանքանիշի հինգերորդ տարեդարձի հետ: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Նորույթի մասին տեղեկություններ չկան, բացառությամբ հաստատման, որ մեքենան ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգ կստանա։ Automobili Pininfarina-ի երկրորդ մոդելի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ մինչ օրս ընկերության միակ մոդելը 1900 ձիաուժ հզորությամբ Pininfarina Battista-ն է, որը ներկայացվել է 2019 թվականին։

Այս խորագրի վերջին նյութերը