Լրահոս

07.10.2011 13:21


ԱՀ նախագահ. «Համոզված եմ, որ Քոչարյանը երկու նախագահներից վատ շախմատ չի խաղում. նա կգտնի այն ձևը, որով կգա»

ԱՀ նախագահ. «Համոզված եմ, որ Քոչարյանը երկու նախագահներից վատ շախմատ չի խաղում. նա կգտնի այն ձևը, որով կգա»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ  Արամ Հարությունյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ որքա՞ն հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը, ասել է.

–Ես համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի հետ, որ Քոչարյանը քաղաքական և բարոյական իրավունք ունի՝ մասնակցելու քաղաքական պայքարին, վերադառնալու քաղաքականություն։ Ւ վերջո, Տեր–Պետրոսյանը, կոպիտ ասած, փախել էր և վերադարձավ, բայց Քոչարյանը չի փախել երբեք, և համոզված եմ՝ երբևէ չի էլ փախչի։ Բայց իմ համար տարօրինակ է, որ այն մարդիկ, որոնք Քոչարյանի օրոք աշխատում էին, այդ թվում՝ կառավարությունում (նույն մեր վարչապետն իր ժամանակ բավական լուրջ պաշտոն ուներ), որևէ դրական բան չեն ասում Քոչարյանի մասին։ Քոչարյանն, իհարկե, լուրջ պոտենցիալ ունի, ինձ համար հետաքրքիր կլինի, եթե նա քաղաքական դաշտում լինի։

Իսկ հարցին՝ կոնկրետ ինչպե՞ս և ո՞ր ուժի միջոցով է վերադառնալու ՀՀ 2-րդ նախագահը մեծ քաղաքականություն, Հարությունյանն ասել է.

–Չէի ուզենա այս պահին ո՛չ հուշել, ո՛չ էլ կանխատեսումներ անել, բայց համոզված եմ, որ Քոչարյանը երկու նախագահներից վատ շախմատ չի խաղում. նա կգտնի այն ձևը, որով կգա, համենայնդեպս, իր ներկայությունը կզգանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը