Լրահոս

07.10.2011 12:50


Արման Մելիքյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը համախմբողի դերը չկարողացավ ստանձնել ու չի կարողանա»

Արման Մելիքյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը համախմբողի դերը չկարողացավ ստանձնել ու չի կարողանա»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանn, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանն, ասել է, որ Ս. Սարգսյանի որոշելու բանն է՝ շարունակել երկխոսությունը, թե ոչ ու հավելեl, որ այս վիճակը կշարունակվի մինչև ՀԱԿ–ը չփոխի իր գլխավոր պահանջը` արտահերթ ընտրությունների անցկացումը։

Ա. Մելիքյանի կարծիքով՝ եթե ՀԱԿ–ն ու իշխանությունը շարունակեն երկխոսությունը, օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների պահանջը, կլինեն հերթական կեղծիքներով ընտրություններ։

–ՀԱԿ–ն իր քաղաքական ակտիվության բարձրակետն անցել է ու այլևս չի համալրվի նոր թարմ ուժերով,–նկատել է բանախոսը և հավելել.

Այս շուրջօրյա հանրահավաքները նշանակալի ոչինչ չեն տալու։ Իշխանությունը հաղթող է դուրս գալիս այս գործընթացից, քանի որ նա ուներ այն, ինչ ունի, իսկ ՀԱԿ–ը կորցրեց։

Ըստ քաղաքագետի՝ Լևոն Տեր–Պետրոսյանը համախմբողի դերը չկարողացավ ստանձնել ու չի կարողանա։

Այս խորագրի վերջին նյութերը