Լրահոս

07.10.2011 12:54


Գ. Սահակյան. «Միտինգ են արել, որ մեզ հայհոյեն, մենք էլ ինչ որ պետք է՝ պատասխանել ենք»

Գ. Սահակյան. «Միտինգ են արել, որ մեզ հայհոյեն, մենք էլ ինչ որ պետք է՝ պատասխանել ենք»

Երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հանրահավաքի ժամանակ անդրադարձել է իր այն հայտարարությանը, որը շատ լուրջ քննադատությունների էր արժանացել, և, ըստ որի, ցեղակրոնությունը ռասիզմ է։

Նա հայտարարել է, որ ինքը չի հերքում Գարեգին Նժդեհի՝ հերոս լինելու փաստը, բայց նրա ուսմունքը ֆաշիստական է, և որ իշխող ՀՀԿն իր գաղափարախոսությամբ ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ ոչինչ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում այս հայտարարությանը, ասել է, թե դա կարծիք է, որն իրենց համար ընդունելի չէ։

Այն, ինչ ասել ենք, դրանից ավելի հզոր պատասխան չի գտնվի։ Միտինգ են արել, որ մեզ հայհոյեն, մենք էլ ինչ որ պետք է՝ պատասխանել ենք։ Բաներ կան, որոնց չի կարելի պատասխանել, չգիտեմ՝ ինչ ջանքեր պետք է գործադրել՝ բացատրելու՝ ցեղակրոնությունն ինչ բան է, չնայած ժողովուրդը լավ էլ գիտի։ Դա ազգի կարևորագույն հարցերը լուծող գաղափարախոսությունն է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը