Արամ Հարությունյան. «Տեր–Պետրոսյանը Քոչարյանի հայտարարությունից հետո խառնվեց իրար»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրել է իր տեսակետը ՀՀ քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների և տիրող իրավիճակի մասին։
–Եթե ուշադիր նայենք, ՀԱԿ–ի տևական հանրահավաքներն սկսվեցին այն ժամանակ, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի բացառում իր քաղաքական վերադարձը, և Լևոն Տեր–Պետրոսյանը, ինչպես ասում են, խառնվեց իրար, և կարծես թե փորձում է ցույց տալ, որ միակ ընդդիմությունն ինքն է, իշխանություններից խնդրում է այդ տեղը վերապահել իրեն։ ՀԱԿ–ը դառավ ոչ թե ժողովրդի, այլ իշխանությունների գործիքը։ Վտանգավոր է նույնիսկ, որովհետև ինքը խոստովանում է նաև, որ օտար ուժերի համար գործիք կարող է լինել ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված, իսկ մենք գիտենք, թե ինչ տեսակետներ ունի Տեր–Պետրոսյանը,–հայտարարել է Արամ Հարությունյանը։
Հարցին՝ ինչպես նա կմեկնաբանի Վանուշ Խանամիրյանի հուղարկավորության հետ կապված Ազատության հրապարակը մի քանի ժամով ազատելու խնդրանքի մերժումը ՀԱԿ–ի կողմից, Հարությունյանը պատասխանել է.
–Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը մարտի մեկի գիշերը, իմանալով արդեն, որ կան զոհեր, ասաց, որ շատ հանգիստ է քնել, ինձ թվում է՝ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են. դա ցինիզմ է։

7or.am