Ա. Շահբազյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն ուրիշներին սևացնելու համար նաև պատմությունն է կեղծում»
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱրտյուշաՇահբազյանը ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք համամի՞տ է այն տեսակետին, որ ՀԱԿ–ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը շուրջօրյա հանրահավաքներով նախընտրական քայլ է կատարում, ասել է, թե դա իսկապես նախընտրական արշավ է։
Նա նաև անդրադարձել է երեկ ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը դաշանակցականներից ավելի լավ գիտի ՀՅԴ–ի պատմությունը։
–Եթե լավ է տիրապետում, ուրեմն այլ կերպ պետք է վերաբերվեր։ Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանի այն բնակիչներից է, որի տրամադրությունները Դաշնակցության նկատմամբ դեռ իր՝ քաղաքականություն մտնելուց ավելի վաղ են եղել։ Լևոն Տեր–Պետրոսյանը փորձում է նաև սրաբգրել իր անցյալը, կառավարման տարիները, շատ ավելի վաղ անցյալի շրջանները, որտեղ նաև բազմաթիվ աղավաղումներ ու ստեր է ասում։ Երևի կարծում է, որ իր կառավարության օրոք ապրած մարդիկ կա՛մ մեռել են, կա՛մ հեռացել Հայաստանից, կա՛մ հիշողությունն են կորցրել, կա՛մ էլ այնքան երիտասարդ են, որ ոչինչ չեն հիշում, որովհետև 1996–ի դեպքերն այդ ժամանակ ապրածները շատ լավ են հիշում։ Մարդկանց ծեծում էին անգամ խորհրդարանի դահլիճում, ո՞րն է խնդիրը,–ասել է նա։
Ըստ Արտյուշա Շահբազյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ուրիշներին սևացնելու համար նաև պատմությունն է կեղծում։
–Կա՛մ մարդը չգիտի, կա՛մ աղավաղում է պատմությունը մեր պատմաբան նախկին նախագահը։ Պետք չէ ստախոսությամբ զբաղվել՝ կոնյուկտուրային շահերից ելնելով,–ընդգծել է նա։
Ա. Շահբազյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն ուրիշներին սևացնելու համար նաև պատմությունն է կեղծում»
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք համամի՞տ է այն տեսակետին, որ ՀԱԿ–ն ու նրա առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը շուրջօրյա հանրահավաքներով նախընտրական քայլ է կատարում, ասել է, թե դա իսկապես նախընտրական արշավ է։

7or.am