Լրահոս

07.10.2011 12:19


Ֆրանսիան կանի հնարավորը՝ աջակցելու Հայաստանին էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը հարգանքով և ըմբռնումով է մոտենում Եվրամիության երկրների ցանկությանը՝ ապահովել էներգետիկ անվտանգություն և էներգակիրների աղբյուրների բազմազանություն:

–Մենք ակնկալում ենք նաև Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության և մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին,-հայտարարել է նա,–այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որպեսզի ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը և որպեսզի դրանցից եկած արդյունքները ծառայեն խաղաղությանը և ոչ պատերազմին, դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ: Մեր մոտեցումն արդար է և պատրաստակամ։

Առաջիկայում առաքելություն կժամանի Հայաստան` ուսումնասիրելու ատոմային էներգետիկայի հարցում երկրին օգտակար լինելու հնարավորությունը։ Սարկոզին ասել է, որ իրենք կանեն հնարավորը` աջակցելու Հայաստանին էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը