«Քաղաքացիական նախաձեռնություն». «Արդյո՞ք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժեր նման վերաբերմունքը»
Նիկոլա Սարկոզիի այցը հասարակ քաղաքացիների համար ոչ այլ ինչ էր, քան փակ կենտրոնական փողոցներով մի կերպ աշխատանքի հասնելը: Այսօր առավոտից կաթվածահար է եղել մայրաքաղաքային տրանսպորտը: “Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացական նախաձեռնության ակտվիստներից մեկը Քանաքեռից Բաղրամյան հասնելու համար ստիպված է եղել նախ կանգառում սպասել 45 րոպե, որի ընթացքում անցել են 100 համարի 2 գազել` մարդկանցով ”ճխտված”: Տեսնելով` հնար չկա, մեր ակտիվիստը դիմել է տաքսի ծառայության օգնությանը: Այսքանից հետո նա հայտնվել է Կոմիտասում` խցանման մեջ:
Միաժամանակ, Մասիսվի, Ավանի, Ջրվեժի, Կիեւյան փողոցի մեր մյուս ակտիվիստները հայտնում են, որ նույն վիճակում էլ իրենք են հայտնվել: Կանգառներում առավոտվանից կարելի է տեսնել մի մի խումբ մարդկանց, որ սպասում ու սպասում են քաղաքային տրանսպորտին, որը բացակայում է:
“Մի կերպ խցկվեցինք ես ու մայրս /50 րոպե սպասելուց հետո/, հետո էլ ստիպված եղանք էդպես կռացած, քիփ կանգնած, մնալ գազելի մեջ մոտ 50 րոպե”,-պատմում է Շրջանայինում խցանման մեջ մնացած մեր ակտիվիստներից մեկը:
Նրա խոսքերով համալսարան հասնելն իրենից խլել է 1.50 րոպե սովորական 20 րոպեի փոխարեն:
Այսքանից հետո թերեւս մնում է հարցնել` արդյոք Ֆրանսիայի փողոցները փակվո՞ւմ են, երբ Սերժ Սարգսյանն է այցելում Սարկոզիին: Արդյոք Ֆրանսիայի կառավարությունն այլ երկրի նախագահի այցի կապակցությամբ այդքան ստորացնում, արհամարհում ու անհանգստություննե՞ր է պատճառում իր երկրի քաղաքացուն:
Եւ արդյոք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժե՞ր նման վերաբերմունքը:
«Արժանապատիվ տանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն
«Քաղաքացիական նախաձեռնություն». «Արդյո՞ք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժեր նման վերաբերմունքը»
Նիկոլա Սարկոզիի այցը հասարակ քաղաքացիների համար ոչ այլ ինչ էր, քան փակ կենտրոնական փողոցներով մի կերպ աշխատանքի հասնելը: Այսօր առավոտից կաթվածահար է եղել մայրաքաղաքային տրանսպորտը: “Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացական նախաձեռնության ակտվիստներից մեկը Քանաքեռից Բաղրամյան հասնելու համար ստիպված է եղել նախ կանգառում սպասել 45 րոպե, որի ընթացքում անցել են 100 համարի 2 գազել` մարդկանցով ”ճխտված”: Տեսնելով` հնար չկա, մեր ակտիվիստը դիմել է տաքսի ծառայության օգնությանը: Այսքանից հետո նա հայտնվել է Կոմիտասում` խցանման մեջ: Միաժամանակ, Մասիսվի, Ավանի, Ջրվեժի, Կիեւյան փողոցի մեր մյուս ակտիվիստները հայտնում են, որ նույն վիճակում էլ իրենք են հայտնվել: Կանգառներում առավոտվանից կարելի է տեսնել մի մի խումբ մարդկանց, որ սպասում ու սպասում են քաղաքային տրանսպորտին, որը բացակայում է: “Մի կերպ խցկվեցինք ես ու մայրս /50 րոպե սպասելուց հետո/, հետո էլ ստիպված եղանք էդպես կռացած, քիփ կանգնած, մնալ գազելի մեջ մոտ 50 րոպե”,-պատմում է Շրջանայինում խցանման մեջ մնացած մեր ակտիվիստներից մեկը: Նրա խոսքերով համալսարան հասնելն իրենից խլել է 1.50 րոպե սովորական 20 րոպեի փոխարեն: Այսքանից հետո թերեւս մնում է հարցնել` արդյոք Ֆրանսիայի փողոցները փակվո՞ւմ են, երբ Սերժ Սարգսյանն է այցելում Սարկոզիին: Արդյոք Ֆրանսիայի կառավարությունն այլ երկրի նախագահի այցի կապակցությամբ այդքան ստորացնում, արհամարհում ու անհանգստություննե՞ր է պատճառում իր երկրի քաղաքացուն: Եւ արդյոք Ֆրանսիայի քաղաքացին կհանդուրժե՞ր նման վերաբերմունքը:
«Արժանապատիվ տանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն