Աշխարհ

22.04.2023 17:40


Ջրհեղեղ, փոթորիկ, խավարում. Թուրքիայում միմյանց են հաջորդում տարերային աղետների տարբեր դրսևորումները (տեսանյութ)

Ջրհեղեղ, փոթորիկ, խավարում. Թուրքիայում միմյանց են հաջորդում տարերային աղետների տարբեր դրսևորումները (տեսանյութ)

Թուրքիայի Ադանա քաղաքում ջրհեղեղ է, հորդառատ անձրևի ու կարկուտի պատճառով հեղեղվել են փողոցները։ Համացանցում տարածված տեսանյութերում տեսանելի է, թե ինչպես է ջուրը քշում անգամ ավտոմեքենաները։

«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած Քահրամանմարաշ նահանգում երեկ փոթորիկ է տեղի ունեցել։

Այն ոչ միայն շենքերի տանիքներ է պոկել, այլև՝ ավտոբուսներ շրջել, էլեկտրահաղորդման գծեր կտրել։ Ավերվել էր նաեւ երկրաշարժից տուժածների համար պատրաստված վրանային ճամբարը։ Ուժգին քամուց շրջվել է ավելի քան 170 վրան։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փոթորկի հետևանքով առնվազն երկու հոգի մահացել է, 40-ը՝ տուժել։

Իսկ դրան նախօրեին էլ արտասովոր երեւույթ էր գրանցվել Ստամբուլում՝ ընկղմվելով խավարի մեջ։

«Հորդառատ անձրևը, որը սկսվել է պիկ ժամին, լրջորեն ազդել է ճանապարհային իրադրության վրա։ Սպասելով հորդառատ անձրևի ավարտին՝ խցանումների մեջ կանգնած Ստամբուլի բնակիչները ականատես են եղել հազվագյուտ բնական երևույթի։ Ամպը հինգ րոպե ծածկել էր արևը: Երբ հանկարծ մթնեց, շատերը սկսեցին խուճապի մատնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը