Աշխարհ

21.04.2023 16:23


Իսրայելն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ 2 արբանյակ կմատակարարի. լրատվամիջոցներ

Իսրայելն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ 2 արբանյակ կմատակարարի. լրատվամիջոցներ

Առաջիկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկն Ադրբեջանին 120 մլն դոլար արժողությամբ երկու արբանյակ կմատակարարի։

Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է իսրայելցի լրագրողը, որն ապրիլի 18-19-ին ուղեկցել է Իսրայելի արտգործնախարար Քոհենին Ադրբեջան կատարած այցի ժամանակ և դրա արդյունքների վերաբերյալ նյութեր հրապարակել՝ հղում անելով նախարարի գրասենյակին և իսրայելական իրավապահ մարմինների աղբյուրին։

Այս խորագրի վերջին նյութերը