Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին` ծննդյան օրվա առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ գործունեության մեջ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը հետագայում ևս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերակատարության առավել ամրապնդմանը:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սևեռուն ուշադրության ներքո:
Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը և գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից և նպաստում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը:
Բարձր եմ գնահատում մեր միջև ստեղծված անձնական վստահելի և սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են և կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարևոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը:
Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երևանում և Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ:
Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի»:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին` ծննդյան օրվա առթիվ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ գործունեության մեջ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը հետագայում ևս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերակատարության առավել ամրապնդմանը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սևեռուն ուշադրության ներքո:
Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը և գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից և նպաստում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը: Բարձր եմ գնահատում մեր միջև ստեղծված անձնական վստահելի և սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են և կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարևոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երևանում և Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ: Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի»: