Այսօր՝ ժամը 20։00–ին, Հայաստան–Մակեդոնիա հանդիպումն է
Այսօր՝ ժամը 20։00–ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան hանրապետական մարզադաշտում կայանալու է «Եվրո–2012»–ի ընտրական փուլի Հայաստան–Մակեդոնիա հանդիպումը։
Մինչխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Մակեդոնիայի մարզիչն ասել է, որ Հայաստանի հավաքականը խմբի ամենաանկանխատեսելի թիմն է, որը բոլորից շատ է գոլ խփել, ու Մակեդոնիային ծանր փորձություն է սպասվում, քանի որ Հայաստանը լավ ֆուտբոլ է ցույց տալիս այս ընտրական փուլում:
Հիշեցնենք, որ այս թիմերի մասնակցությամբ առաջին հանդիպումը, որի տեղի է ունեցել Սկոպյեում, ավարտվել է ոչ ոքի՝ 2։2 հաշվով։
Ընտրական խմբի մյուս հանդիպումներում կմրցեն Սլովակիայի և Ռուսաստանի ու Անդորրայի և Իռլանդիայի ազգային հավաքականները։
Այս մրցափուլից առաջ խումբը 17 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, նրան 15 միավորով հաջորդում է Իռլանդիան։ Հայաստանը և Սլովակիան ունեն 14–ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։ Մակեդոնիան վաստակել է 7 միավոր ու հինգերորդ տեղում է, իսկ վերջին տեղում Անդորրայի հավաքականն է, որը մինչ այժմ ոչ մի միավոր չի վաստակել։
Այսօր՝ ժամը 20։00–ին, Հայաստան–Մակեդոնիա հանդիպումն է