Աշխարհ

20.04.2023 20:38


Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա

Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա

2008 թվականի վամպիրների և մարդագայլերի մասին հայտնի «Մթնշաղ» ֆիլմը կցուցադրվի Lionsgate TV-ով։

Variety-ն հաստատել է, որ սերիալը հիմնված կլինի Սթիվենի Մայերսի համանուն վեպի վրա։ Շոուն, որը նախկինում ադապտացվել է հաջողակ ֆիլմաշարով, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Պատինսոնը, Քրիստեն Ստյուարտը և Թեյլոր Լոթները, ներկայումս նախագծին կցված գրող կամ ցանցային/հոսքային ծառայություն չունի: Նախագծին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Վիկ Գոդֆրին և Էրիկ Ֆեյջը նշանակվել են սերիալի գործադիր պրոդյուսերներ։

Օրիգինալ ֆիլմը, որը հայտնի է որպես «Մթնշաղ։ Սագա» ներառում էր հինգ ֆիլմ, որոնք թողարկվել են 2008-ից 2012 թվականներին։ Ինչ վերաբերում է գրքերին, ի սկզբանե եղել են չորսը, որոնք հրատարակվել են 2005-ից 2008 թվականներին: Ավելի ուշ՝ 2015 թվականին Մեյերսը հրատարակել է մեկ այլ գիրք՝ «Կյանք և մահ։ Մթնշաղ։ Վերաիմաստավորում», որում երկու գլխավոր հերոսները՝ Բելլան և Էդվարդը, փոխվել են սեռերով։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը