Աշխարհ

20.04.2023 10:45


Ձվով հարվածել են Մակրոնի ճակատին (տեսանյութ)

Ձվով հարվածել են Մակրոնի ճակատին (տեսանյութ)

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես ամբոխից ձու են շպրտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ, որը դիպչել է նրա ճակատին։

Միջադեպը տեղի է ունեցել Էլզասում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, երբ նախագահը շփվում էր մարդկանց հետ։ Անվտանգության աշխատակիցներն ակնթարթորեն արձագանքել են և քաղաքական գործչին հեռացրել այդ վայրից։ Ի դեպ, առաջին անգամը չէ, որ նրա վրա ձու են նետում, նման միջադեպ տեղի էր ունեցել նաև տարիներ առաջ, երբ Մակրոնը նախագահի թեկնածու էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնի՝ Էլզաս կատարած այցի ժամանակ (սա նախագահի առաջին այցն է շրջաններ կենսաթոշակային բարեփոխումների աղմկահարույց օրենքի ընդունումից հետո) քաղաքական գործչին դիմավորել են սուլոցներով և քննադատական վանկարկումներով։

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել, որի արդյունքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Չնայած այս ամենին, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել կենսաթոշակային բարեփոխումները։

Աղբոյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը