Մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ․ «Հրապարակ»
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
-Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական աղմկահարույց հայտարարություններն է արել: Ասել է, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում: Խոսել է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
-Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության ղեկին մի թրքահպատակ խումբ է կանգնած, որն ամեն բան ուրացել է, և փորձում են Հայաստանը տանել նոր կապիտուլյացիայի: Թշնամու հետ սինխրոն աշխատում են: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, և ինչ է ուզում անել նա, ըստ իս` ակնհայտ է, խնդիրն այն է, որ պետք է սրա դեմն առնենք, այս հայրենադավներից պետք է ազատվենք:
-Վերջին շրջանում Դուք շրջագայությունների էիք մեկնել սփյուռքի հայկական գաղթօջախներով` Ռուսաստան, Լիբանան, ԱՄՆ: Այս երկրներում վերջին շրջանում հանդիպումներ եք ունեցել: Ի՞նչ հանդիպումներ էին դրանք, ի՞նչ նպատակով էիք մեկնել
-Նպատակը թե՛ քաղաքական հանդիպումներն էին, թե՛, ամենակարևորը` սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումները: Սփյուռքահայերի հետ տարբեր հանդիպումներ ունեցա, այդ թվում` կուսակցական հանդիպումներ քաղաքական ուժերի հետ: Հիմնական նպատակը համայնքային հանդիպումներն էին: Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին մեր հայրենակիցներին բացատրություն տալը բավականին կարևոր է: Նպատակը, առհասարակ, Հայաստան-Արցախ-սփյուռք միասնականության վերականգնումն է:
-Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են: Սփյուռքահայերն ի՞նչ կարծիք ունենք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
-Հաշվի առնելով պարբերական շփումները՝ կարող եմ հստակ ասել, որ մեծ փոփոխություն կա սփյուռքահայերի տրամադրությունների մեջ, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունն ուղղակի անընդունելի է: Հայաստան-սփյուռք հարաբերությունները ևս մտահոգիչ են: Առհասարակ, սփյուռքում կա մեծ շփոթություն և անորոշություն՝ այսօրվա Հայաստանի հետ կապված:
-Ո՞ւմ հետ եք հանդիպել, ո՞ր կառույցների, միայն դաշնակցականների՞:
-Ոչ: Օրինակ` Լոս Անջելեսում և Ռուսաստանում տեղի է ունեցել համայնքային բաց հանդիպում, որոնց մասնակցել է 700 հոգի: Կուսակցական, քաղաքական հանդիպումներից զատ, առաջնահերթությունը տրվել է մեր հայրենակիցների հետ հանդիպումներին: Հիմնական նպատակը հասարակության հետ հանդիպելն է եղել:
-Հայաստանի և սփյուռքի դաշնակցականների մտածողության, վերաբերմունքի մեջ կա՞ն էական տարբերություններ:
-Չկան տարբերություններ և չեն էլ կարող լինել: Մեր գաղափարը մեկ համահայկական գաղափարի շուրջ համախմբվելն է: Դաշնակցության մեջ պետք չէ դրսի ու ներսի դաշնակցականներ փնտրել: Ոչ մի տարբերություն չկա:
-Ըստ Ձեզ, այդ հանդիպումներն ի՞նչ արդյունք տվեցին:
-Շատ կարևոր են նման հանդիպումները` մի քանի իմաստով: Նախ հնարավորություն է՝ մարդկանց ուղղելու իրենց իսկ հուզող բազմաթիվ հարցերը: Սա շատ կարևոր է: Իրական վիճակը ներկայացնելը ևս շատ կարևոր է: Ուժերը գործնականում համախմբելու քննարկումները ևս շատ կարևոր են: Սփյուռքում ևս իշխանություններն իրենց խամաճիկներն ունեն: Ամեն կերպ սփյուռքը պառակտող, ապատեղեկատվություն տարածող խամաճիկների դեմ նման հանդիպումները ևս շատ կարևոր են: