Լրահոս

06.10.2011 20:38


Սարկոզի. «Թուրքիան պիտի կարողանա ուղիղ նայել իր պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին»

Սարկոզի. «Թուրքիան պիտի կարողանա ուղիղ նայել իր պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին»

Հայաստան պետական այցով ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելել է Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Ծիծեռնակաբերդում նա հայտարարել է, որ հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է և շատ ավելի անընդունելի, քան ժխտողականությունն անհատական մակարդակում։

Սարկոզին ասել է, որ Թուրքիան պետք է կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին, ինչպես դա արել է օրինակ Գերմանիան:

–Պետությունները ուժեղանում են, երբ ճանաչում և ընդունում են իրենց պատմությունը: Եթե Թուրքիան կատարի իր պատմական տուրքը, ապա մենք կմնանք այնտեղ, որտեղ հիմա ենք, կմնանք նույն տեղում: Իսկ եթե Թուրքիան չանի դա, մենք ավելի առաջ կգնանք»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը