Լրահոս

06.10.2011 17:24


Սարկոզիի առաջարկով նրա հետ այսօր Հայաստան կժամանի նաև Յուրի Ջորկայեֆը

Սարկոզիի առաջարկով նրա հետ այսօր Հայաստան կժամանի նաև Յուրի Ջորկայեֆը

43-ամյա Յուրի Ջորկայեֆը, որը կարճ ժամանակով գտնվում էր Ֆրանսիայում, միանգամից չի վերադառնա ԱՄՆ, որտեղ բնակվում է 2006-ից: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է «armnews.com»-ը:

«Չորրորդ անգամ եմ այցելում նախնիներիս երկիր: Մեծ հաճույքով եմ գալիս: Թերևս սա էր պատճառը, որ առանց վարանելու ընդունեցի իրեն ուղեկցելու նախագահի առաջարկը»,–ասել է ֆուտբոլիստը:

Տեղեկացնենք, որ առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկայեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը