Լրահոս

06.10.2011 17:04


Հանրահայտ քրեական սիրո պատմությունը Համազգային պետական թատրոնի բեմում

Բրիտանական խորհուրդը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացնում է Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի «Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» բեմադրությունը:

Proto-type թատրոնը երիտասարդ ընկերություն է, ուր աշխատում են թատերական բեմադրություններով հետաքրքրված դերասաններ: Proto-type-ն ստեղծում է յուրահատուկ աշխատանքներ, որոնք տարբեր են մասշտաբով, միջոցներով և թեմայով: Proto-type-ն իր ներկայացումների միջոցով բացահայտում է սիրո և մահվան էությունն ու դրանց միջև առկա սահմանները:

«Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» (Redux) բեմադրությունը պատմություն է երեք տարի շարունակ բանկեր թալանող և սպանություններ կատարող Բոննի Փարկեր և Քլայդ Բարոու զույգի մասին: Նրանց պատմությունն ավարտվեց հանկարծակի, երբ 1934 թվականին Լուիզիանայում ոստիկանությունը դարանակալեց և սպանեց նրանց: Ոչ ոք տեղյակ չէ բոլոր մանրամասներին, սակայն նրանց քրեական սիրո պատմությունը դարձավ հայտնի լեգենդ ողջ աշխարհում: Վկայությունների, անձնական պատմությունների, բամբասանքների, վավերացումների, վիդեոների և նկարների հիման վրա Բոննիի և Քլայդի պատմությունը վերաշարադրվում է` բացահայտելով այն դրդապատճառները, որոնց շնորհիվ այս տխրահռչակ սիրահարների կյանքի ու մահվան պատմությունը տարիներ շարունակ հմայում է հանդիսատեսին: Proto-type-ը ձգտում է դուրս գալ թատերական գեղագիտության սահմաններից և իր կոչն ուղղել այն հանդիսատեսին, ով հավատում է, որ պատմությունը ներկայացնելու ձևը նույնքան կարևոր է, որքան և պատմությունը:

«Երրորդ անձ` Բոննի և Քլայդ» (Redux) բեմադրությունը Համազգային պետական թատրոնի բեմում կլինի հոկտեմբերի 7-ին ժամը 19.00 և 21.00-ին և հոկտեմբերի 8-ին ժամը 19.00 և 21.00-ին :

Այս խորագրի վերջին նյութերը