Աշխարհ

17.04.2023 19:37


Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ԵԱ

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-ին մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Ավելի վաղ Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկել է վստահ հաղթանակով՝ 10:0 հաղթելով իսրայելցի մրցակցին:

Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել է բուլղարացի Վանգելովին:

Սերգեյ Սարգսյանը 0:8 հաշվով պարտվել է գերմանացի Թիեյլեին:

Արման Ավագյանը 5:1 հաշվով հաղթել է բուլղարացի մրցակցին, այնուհետև 5:1 հաշվով հաղթելով Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյին՝ դուրս եկել կիսաեզրափակիչ:

Արման Անդրեասյանը (70կգ) 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի մրցակցին:

Աղբյուրը՝ 1lurer.am

Այս խորագրի վերջին նյութերը