Լրահոս

06.10.2011 16:07


Սիրիայի Հոմս քաղաքում հուզումների սկզբից ի վեր 1100 մարդ է զոհվել

Սիրիայի Հոմս քաղաքում հուզումների սկզբից ի վեր 1100 մարդ է զոհվել

Ինչպես տեղեկացնում են արաբական լրատվամիջոցները, հղում անելով սիրիական իրավապաշտպան կազմակերպություններին, Սիրիայի խոշոր քաղաքներից մեկում՝ Հոմսում, երկրում սկսված հակակառավարական ցույցերից ի վեր սպանվել է ավելի քան 1100 մարդ։

Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Ինչպես հայտարարել են Սիրիայի իշխանությունները, անկարգությունների ամբողջ ընթացքում զոհվել է 1500 մարդ, որոնց կեսը բանակի և անվտանգության ուժերն են։ Իսկ ՄԱԿ–ի տվյալներով՝ զոհվածների թիվը հասել է 2700–ի։

Միայն վերջին օրվա ընթացքում ցուցարարների և իրավապահ ուժերի միջև բախումները խլել են 16 սիրիացու կյանք, որոնցից 6–ը դասալիքներ են, որոնք միացել էին ընդդիմադիր ուժերին։

Այս խորագրի վերջին նյութերը