Աշխարհ

17.04.2023 22:22


Հնդկաստանում հայտնաբերվել է հազվադեպ մատրյոշկա ադամանդ

Հնդկաստանում հայտնաբերվել է հազվադեպ մատրյոշկա ադամանդ

Հնդկական VD Global ընկերությունը, որը զբաղվում է ադամանդների արդյունահանմամբ և մշակմամբ, Գուջարաթ նահանգում հայտնաբերել է այսպես կոչված մատրյոշկա ադամանդ։ Դրա ներսում ազատ տեղավորվել է ևս մեկ ադամանդ, տեղեկացրել է Wion հնդկական հեռուստաալիքը։

«VD Global ընկերությունը Սուրաթ քաղաքում (Գուջարաթի նահանգ) հայտնաբերել է հազվադեպ գտածո՝ ադամանդ ադամանդի ներսում»,-նշվել է հեռուստաալիքի հաղորդման մեջ։

Ինչպես նշել է Wion-ը, այն հայտնաբերվել է 2022թ. հոկտեմբերին։ Ադամանդի քաշը, որն ստացել է «Տրոփող սիրտ» անվանումը, կազմում է 0,329 կարատ (0,0 658 գրամ)։ Գտածոն համարվում է ամենահազվադեպներից մեկը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը