Աշխարհ

17.04.2023 21:20


«Ինձ հոգեբան է պետք»․ ո՞ր հայկական ուտեստն է տիկտոկեր Բաբիչին շոկի ենթարկել (տեսանյութ)

«Ինձ հոգեբան է պետք»․ ո՞ր հայկական ուտեստն է տիկտոկեր Բաբիչին շոկի ենթարկել (տեսանյութ)

Հայկական արմատներ ունեցող ուկրաինացի հայտնի տիկտոկեր Արթուր Բաբիչը Հայաստանում փորձել է գյումրվա խոհանոցի հայտնի ուտեստներից՝ տավարի քյալլան։ «Սա իմ փորձած ամենասարսափելի ուտեստն է»,-հետևորդների հետ կիսվել է նա։

Instagram-ում տեղադրված տեսանյութում տիկտոկերն, ամեն դեպքում, համտեսել է ուտեստը, այնուհետև կատակել՝ «Ինձ հոգեբան է պետք»։ Բաբիչի տեսանյութը զարմացրել է նաև նրա թե հայ, թե արտեկրացի հետևորդներին։


Արթուր Բաբիչը Երևան էր ժամանել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերային ներկա գտնվելու համար։ NEWS.am STYLE-ը տիկտոկերին հանդիպել էր միջոցառման կարմիր գորգին։ Մեզ հետ զրույցում Բաբիչը կիսվել էր հայերենի իր «համեստ» իմացությամբ, ինչպես նաև նշել, որ մտադրություն ունի Հայաստանում որևէ վայր բացելու․ թե ինչ, տիկտոկերը չի մանրամասնել, բայց հավելել է, որ ցանկանում է՝ իր մի մասնիկը միշտ Երևանում լինի։

Այս խորագրի վերջին նյութերը